|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Համերգային ծրագրի տեսաձայնագրությունը թատրոնի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում կներկայացվի հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին:

Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Մեներգիչներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը և բաս Զոհրաբ Զոհրաբյանը: