կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 02:52
Հասարակություն

Համերգ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Համերգ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Այսօր` Թբիլիսիում Շերատոն Մետեխի հյուրանոցային համալիրում կկայանա դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը նվիրված Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին:

Ինչպես հայտնում է «Երկիր»-ի թղթակիցը Թբիլիսից համերգի կազմակերպիչներն են «Վրաստանի հայկական ազգային կոնգրես» հասարակական կազմակերպությունը եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթային կենտրոնը:

Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաեւ Կոմիտասի եւ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից: Ընթացքում ելույթներով հանդես կգան Թբիլիսի հայկական դրամատիական թատրոնի դերասաններ:

Համերգին զուգահեռ նույն դահլիճում կանցկացվի Նինո Փիրցխալաիշվիլու Հայոց մեծ եղեռնին նվիրված արխվային փոտոցուցահանդես:

Նշենք, որ Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին «Վրաստանի հայկական ազգային կոնգրես» ՀԿ-ն կազմակերպել է մի շարք միջոցառումներ` այսպես. Ապրիլի 18-ին ՀԿ ազգային գրադարանում կազմակերպել է «Հայկական եղեռնը Օսմանյան կասրությունում» գրքի շնորհանդեսը, իսկ ապրիլի 24-ին հայ համայնքը Վիրահայոց թեմի ուղեկցությամբ կայցելեն Խոջեվանքում թաղված հայ գրողների եւ հասարակական գործիչների փանթեոն եւ հարգանքի տուրք կմատուցեն ցեղապանության զոհերի հիշատակին, որի հետո երթով կհասնեն Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն եւ կանցկացնենք խաղաղ ցույց:   

 

Գալուստ Նանյան

Թբիլիսի