Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր քննվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից և լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց. «Այս հոդվածով մինչև այսօր գուցե կան մարդիկ, ովքեր տույժ- տուգանք վճարած լինեն, բայց չկա մարդ, ում կալանվորելու միջնորդություն լինի: Հատկապես որ ես Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահն եմ, երկրի երկրրորդ ուժի ղեկավարը,չի կարելի այդպես: Եթե երկրի այս վիճակի, համաճարակի տարածման, համատարած աղքատության, տնտեսական անկման պատճառը ես եմ, ես եմ մեղավոր այս ամեն ինչի համար, պատրաստ եմ ինքնակամ գնալ, պատիժս կրել»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.