կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-20 12:00
Աշխարհ

Դուբայ-Դոնի Ռոստով չվերթի միակ փրկված ուղեւորը

Դուբայ-Դոնի Ռոստով չվերթի միակ փրկված ուղեւորը

34-ամյա Էլվիրա Իսաեւան Դուբայ-Դոնի Ռոստով չվերթի միակ փրկված ուղեւորն է:

Դաղստանցի Ւսաեւան միայնակ է մեկնել Դուբայ հանգստանալու: Վերջին օրը նա ընկերուհու հետ գնացել է ծծնդյան տոնը նշելու եւ շատ ուշ վերադառնալով հյուրանոց` չի հասել հանգստացողներին  օդանավակայան տանող ավտոբուսին:

Նա վերադարձել է իր համար, քնել` չիմանալով, որ ինքնաթիռը կործանվել է:  Ապա իրեն զանգել են հյուրանոց` փորձելով ճշտել` արդյոք ամեն ինչ կարգին է:  Եւ հենց այժ ժամանակ էլ Էլվիրան իմացել է ավիաաղետի մասին:

Հյուրանոցում աղջիկը մի քանի ժամ անդադար լաց է եղել: Աշխատակիցները, հասկանալով իրավիճակը, նրան թույլ են տվել մի քանի օր մնալ իր համարում, նոր վերադառնալ հայրենիք:

«Ես առավոտյան ժամը 4-ին իմացա, որ ինքնաթիռը կործանվել է: Եւ գիտեի, որ քույրս այդ ինքաթիռում պետք է լիներ: Իսկ հետո որոշ ժամանակ անց ստանում եմ հաղորդագրություն` «Ես ողջ եմ»: Առաջին ժամերին Էլվիրայի հետ խոսել չէր լինում. նա միայն լալիս էր»,- պատմել է Իսաեւայի քոյրը:

Հիշեցնեն,ք որ Boeing737-800 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 62 մարդ: