Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոսելով այն մասին, որ կառավարության հրաժարականի պահանջ ներկայացրել է ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաև ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, Արթուր Վանեցյանը, նշեց.
«Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հեռանալը պահանջելը կարող է օրինակ հրաժարվել իր գեներալի կոչումից: Դա համաչափ և արդար կլինի: Ինչ վերաբերվում է մնացած բոլորին, ցավում եմ որ գնում-գնում, նորից գալիս են նույն ջարդած տաշտակի շուրջ հավաքվում են: Այն մարդիկ, ովքեր աշխատում են այս չակերտավոր ըննդիմության կայացման շուրջ, ինչ էլ ստեղծեն Սերժ Սարգսյան է ստացվում: Նույն ճանապարհով գնալը, նույն ձևով աշխատելը լավ բանի չի տանելու»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ թող բոլորով պահանջեն: «Ինչքան իրենց նման քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնքան մեր վարկանիշը բարձրանալու է: Իրենք պետք է ազատեն մեր ընդդիմության դաշտը՝ Դաշնակցության այսօրվա վերնախավը, Արթուր Վանեցյանը, Արա Սահակյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները: Ընդդիմադիր դաշտն այլևս պետք է ազատ լինի նոր մարդկանց համար՝ չվարկաբեկված, այն մարդկանց համար, ովքեր կապ չունեն նախկին իշխանության հետ»,-ասաց Սիմոնյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.