Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` ԱԺ պատգամավորների շրջանում ստորագրություններ հավաքել` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու համար: Ի պատասխան, պատգամավորն ասաց. «Միամիտնե'ր, ի՞նչ հարց եք տալիս, ախր դա էնքան անլուրջ ա»:
Հարցին, թե ո՞վ կողմ կքվեարկի այդ նախագծին, Մամվել Բադեյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը: Մնացածներն էլ` չգիտեմ, դժվար էդքան անլուրջ մարդ գտնվի, որ ձախողված նախագծին կողմ քվեարկի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նույն նախագծի հետ կապված, նախ հարցրեց. «Բայց ստորագրությունները հավաքվե՞լ են»: Հետո նշեց. «Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր քայլ է կատարել, նա ստուգում է ընդդիմադիր դաշտը, իսկ ընդդիմադիր դաշտում տարբեր պահանջներ կան, ոչ բոլորն են պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արդեն կերևա, թե ով է պահանջում նախագահի հրաժարականը»:
Վերջում նա հավելեց. «Ինձ համար ամեն ինչ պարզ է, թե ով է ընդդիմություն, իսկ ինչը որ պարզ է, ես չեմ ստուգում»: