Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Չմոռանանք հիմնականի մասին։
Լուրեր են տարածվում առավոտյան Մայր Աթոռի վրա հարձակման մասին։ Ես չգիտեմ կլինի այդ հարձակումը, թե՝ այս պահին զերծ կմնան այդպիսի քայլից։
Գիտեմ միայն, որ Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը։ Ընդհանրապես մեր եկեղեցին մեր բացարձակ կոնսենսուսի եզակի կետերից է։
Ես այն մարդկանցից չեմ, ովքեր եթե իրենց ուզած ժամին, իրենց ուզած ձևով, իրենց ուզած խոսքը չեն լսում, դադարում են աջակցել գաղափարին ու կառույցին, հանուն որի պայքարում են։
Ես վստահում եմ իմ եկեղեցու խոհեմությանը, իմաստությանը ու փորձին»։