Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում գնահատել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը Ազատության հրապարակում: Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ընդդիմադիր դաշտին, ասել էր, որ ՀԱԿ-ը միայնակ է մնացել այդ դաշտում:
«Իմ գնահատականը հետևյալն է` ինքը փչացրեց բոլորին, աղավաղեց ընդդիմադիր դաշտը: Է, որ ընդդիմադիր ա, թող հեղափոխություն անի, խի՞ չի անում»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը որոշել է երկու ամիս դադար վերցնել, Տիգրան Կարապետյանն արձագանքեց. «Դե, պարզ ա, ինքը լռում ա արդեն ինչքան ժամանակ: Ուրիշներին մեղադրելու փոխարեն թող նայի, որ ինքն ա կեղծ ընդդիմադիր»: