| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն այսօր առցանց ճեպազրույցի ընթացքում ռուսալեզու լրագրողներին հայտարարել է, որ գրեթե 3 անգամ ավելացել է եվրոպական այն երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով հիվանդանալու ցուցանիշն աճել է։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական տարածաշրջանում մի քանի շաբաթ որոշ երկրներում վարակի դեպքերի նվազումից հետո նոր դեպքերի ցուցանիշը կայունացել է օրական միջինը 17-20 հազարի շրջանակներում»։
Ըստ Կլյուգեի՝ մի շարք երկրներում, ինչպիսին են Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Իսրայելը, դիտվում է կորոնավիրուսով վարակվածության թվի աճ. «Մի քանի երկրներում շարունակում են դիտվել նոր կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշներ։ Անցյալ ամիս եվրոպական երկրների թիվը, որտեղ զգալիորեն ավելացել է հիվանդացության գումարային ցուցանիշը, ավելացել է գրեթե 3 անգամ՝ 6-ից դարձել է 21 երկիր։ Բազմաթիվ երկրներում COVID-19-ի համաճարակը նախկինի պես մնում է ակտիվ փուլում», – շեշտել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.