|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ասիմպտոմատիկ կորոնավիրուսային դեպքերի վարակվածության աստիճանը պարզելու համար:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսոսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Փետրվար ամսվա սկզբից մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես վարակված անձինք, ովքեր չունեն ախտանիշեր, կարող են լինել COVID-19 հիվանդության կրող, և որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ` ասիմպտոմատիկ փոխանցման աստիճանը որոշելու համար», - նշել է նա:
«Այս ուսումնասիրությունները ներկայումս ընթանում են», - հավելել է ԱՀԿ ղեկավարը: