|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 307 930 նոր դեպք. հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դա ռեկորդային ցուցանիշ է հավավարակի սկսվելուց ի վեր։
Նախկին հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին՝ 306 857 դեպք։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ ընդհանուր առմամբ, աշխարհում մինչ օրս հաստատվել է վարակման ավելի քան 28․6 մլն դեպք, մահացել է ավելի քան 917 հազար պացիենտ։
Հիվանդացության դեպքերով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս գրանցվել է վարակման ավելի քան 6․7 մլն դեպք։ Նահանգներին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 4,8 մլն) և Բրազիլիան (ավելի քան 4,3 մլն)։