կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 14:19
Քաղաքական

Ավելի քան 4 հազար մարդ դիմել է ԲՀԿ-ին անդամագրվելու համար. Արման Աբովյան

Կոնստրուկտիվ, նորմալ քննարկումներ են, քաղաքական սովորական գործընթաց:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը՝ խոսելով կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԼՀԿ-ի հետ ունեցած բանակցությունների մասին:

Աբովյանը սակայն նշեց, որ ոչ մի մանրամասի մասին հիմա չի խոսի:

Ինչ վերաբերվում է համացանցում տարածված տեսանյութին, ըստ որի բազմաթիվ մարդիկ իրենց բհկականի անդամատոմսը նետել են գետը, Արման Աբովյանի գնահատմամբ կոշտ վարքաբեկման տարբերակ է:

Հարցին, արդյոք այս ընթացքում եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են կուսակցության անդամակցությունից, Արման Աբովյանը պատասխանեց.

«Ես չունեմ նման տեղեկություն: Ասեմ ավելին, միայն այս օրերի ընթացքում եթե չեմ սխալվում ավելի քան 4 հազար քաղաքացի դիմել է, որպեսզի ընդգրկվի կուսակցության շարքերում: Մարդիկ գալիս են, գրում են, փորձում են աջակցել, քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, նեղ կուսակցական խնդիր չէ: Դա գլոբալ, պետական խնդիր է: Այն ճանապարհը, որն ընտրել են իշխանությունները, երկիրը տանում է դեպի կոլապս: Եթե մենք նախկինում ունեինք տնտեսական, սոցիալական կոլապս, ունեինք խնդիրներ տարբեր ոլորտներում, այսօր ակընհայտ քաղաքական ճգնաժամ ունենք»,-նշեց Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.