|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 258-ով՝ հասնելով 19495-ի. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է՝ երկրում կորոնավիրուսից բուժվողների թիվն այս պահին 3744 է, որոնցից 39-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 29-ը՝ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Իսրայելում COVID-19-ից ապաքինվել է 15449 մարդ, մահացել՝ 302-ը: