կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 14:02
Աշխարհ

ՌԴ-ում կորոնավիրուսակիրների թիվն անցել է 300.000-ից

ՌԴ-ում կորոնավիրուսակիրների թիվն անցել է 300.000-ից

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8.764-ով՝ ընդհանուրը դառնալով 308.705. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Նշվում է՝ վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 9.262 մարդ: Այսպիսով, երկրում մեկ օրվա կտրվածքում ապաքինվածների թիվն առաջին անգամ ավելին է վարակվածներից: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 85.392 մարդ:

Օրվա կտրվածքով վարակի նոր դեպքերի տեմպը 3.2 տոոկոսից իջել է 2.9 տոկոսի:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է 135 մահվան դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 2.972 մարդ: