Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հինգշաբթի օրվանից մինչև երկուշաբթի կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք է գրանցվել. այս մասին գրում է Ekathimerini-ն:
Մասնավորապես, վերջին օրվա ընթացքում 58 դեպք է հայտնաբերվել, ինչը ռեկորդային թիվ է Հունաստանի համար՝ ապրիլի 23-ից ի վեր: Կորոնավիրուսով վարակվածների 97 անձանցից 30-ն այլ երկրից ժամանած քաղաքացի է:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի սկզբից Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3049 դեպք և մահվան 182 դեպք: Երկրի կառավարությունն սկսել է կրկին հրապարակել հիվանդների թվերը, ինչը դադարել էր անել այն պահից սկսած, երբ օրական ընդամենը 5 հիվանդ էր հայտնաբերվում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 1-ից Հունաստանոմ թուլացրել են կարանտինը. մասնավորապես բացվել են հյուրանոցները, ամառային կինոթատրոնները, լողավազանները, ամուսնական գործակալությունները և մերսման սրահները։