Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտվանից իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակներ եւ խուզարկություն իրականացրել: Նրանք, ըստ հավաստի տեղեկությունների, հրահանգ են ստացել՝ հավաքագրել ցանկացած մանրուք, որը կարող է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին օգուտ տալ։
Կիրակի օրն էլ, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի առանձնատունը, համաժամանակյա խուզարկություններ են ընթացել նաեւ նրա երբեմնի եւ ներկա մերձավորների օբյեկտներում։
Հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլեւ Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։
Երկուսն էլ, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։
Ի դեպ, ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաեւ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող։ Երեկ հորը չհարցաքննելու հետ կապված՝ ԱԺ ամբիոնից տարակուսանք հայտնեց նաեւ պատգամավոր դուստրը՝ Նորա Առուստամյանը։ Դատախազը հայտարարեց, որ կհարցաքննեն, բայց հասկացրեց, որ նրա ցուցմունքը ոչ մի դեր չի կարող խաղալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում