Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր yerkir.am-ի լրագրողը ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանրության շրջանում անվստահություն կա ԱԱԾ-ի նկատմամբ, իսկ Նորք-Մարաշում խմբի վնասազերծման մասին տեղեկատվությունը միանշանակ չընդունվեց:
«Ես չեմ կարծում, որ հանրությունն անվստահություն ունի ԱԱԾ-ի նկատմամբ, ընդհակառակը` ես ի պաշտոնե առիթ եմ ունենում շփվելու բազմաթիվ քաղաքացիների հետ, և նրանք մեր ծառայության նկատմամբ առանձնահատուկ վստահություն ունեն` քննված գործերի անաչառության հետ կապված»,- ասաց նա:
Համբարձումյանը նշեց, որ ԱԱԾ-ն ամեն օր քննչական գործողություններ է կատարում, քննության առարկա են դառնում տարբեր վարկածներ:
Մեր հարցին` արդյո՞ք քննության առարկա է դարձել Արթուր Վարդանյանի այն հայտարարությունը, թե իբր այդ զենքը ցանկանում էին ուղարկել Ղարաբաղ, կամ այն, որ խմբի անդամներից մեկն ընտանիքի անդամներին հայտնել է, թե գնում է Ղարաբաղ՝ կռվելու:
«Մենք այս պահին կարող ենք բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, այդ թվում՝ ոչ իրատեսական: Կարծում եմ` համոզիչ չէ, որ էստեղից զինված մարդիկ պետք է, կամավորական խումբ կազմելով, գնան` Սիրիայում կամ այլ տարածքում մարտական գործողությունների մասնակցնեն»,- ասաց Համբարձումյանը և հավելեց, որ իրենց տվյալները հստակ են:
«Մենք ունենք գրավոր ցուցմունքներ, որոնք վկայում են, թե ինչ գործողություններ են ծրագրված եղել, որոնք պետք է ծրագրված լինեն Հայաստանի տարածքում, այդ թվում` Երևանում»,- նշեց նա: