Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի «Արդարություն» խմբակցություն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ «Արդարություն» խմբակցությունը մասնակցում է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։
Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։
Սիրելի՛ հայրենայկիցներ,
Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։
Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան»։