|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին առաջիկայում կայցելի Թուրքիա: Այս մասին վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան. հաղորդում է apsny.ge կայքը։
Նրա խոսքով՝ արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի ու Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական հանդիպմանը, որը տեղի կունենա Անկարայում:
Վրացի դեսպանը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները շատ ինտենսիվ են եղել։ «Մեր հարաբերությունները զարգանում են, և այժմ մենք հասնում ենք բոլորովին նոր մակարդակի: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը»,- ասել է նա: