|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Վրաստանի նախկին վարչապետ Նիկա Գիլաուրին շաբաթ օրը հարցաքննության է հրավիրվել Վրաստանի ՆԳՆ-ի հակակոռուպցիոն վարչություն: Ինչպես լրագրողներին հայտնել է Գիլաուրին, 6 ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրեն հարցեր են ուղղել «Կարթու» բանկի սննկացման գործով, որին ներգրավված է որպես վկա:
Նախկին վարչապետն ասել է, որ ինքը զբաղվել է հիմնականում մակրոտնտեսական հարցերով եւ նման թեմաների հետ առնչություն չի ունեցել:
Նիկա Գիլաուրիի հարցաքննությանը նախորդել է Վրաստանի ֆինանսների նախկին նախարար Դմիտրի Գվինդաձեի հարցաքննությունը: Ուրբաթ օրն էլ հարցաքննվել էին էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախկին նախարար Վերա Կոբալիան եւ էներգետիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Խեթագուրին:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ըստ վրաց իրավապահների՝ մինչև հոկտեմբերի 1-ի ընտրությունները հանցավոր սխեմա է մտահղացվել, որի նպատակն է եղել հաշիվներ մաքրել ընտրություններում հաղթանակած ընդդիմադիր թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի հետ: