|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն անդրադառնում է նաև սպորտային բոլոր մրցաշարերի վրա։ Արդեն հետաձգվել են ֆուտբոլի Եվրոպայի 2020, Կոպա Ամերիկա մրցաշարարերը՝ տեղափոխվելով հաջորդ տարի, ֆուտբոլային ազգային առաջնությունները ժամանակավորապես դադարեցվել են, թենիսային, շախմատային և սպորտային այլ մրցաշարարեր ևս չեղարկվում են. հայտնում է Yerkir.am-ը։
Մարտ ամսին պետք է մեկնարկեր նաև ամենահեղինակավոր ավտոմրցաշարի՝ Ֆորմուլա 1-ի առաջնությունը։ Սակայն վիրուսի տարածումից հետո մրցաշարն ընդունող երկրները մեկը մյուսի հետևից հայտարարում են գրան պրիների չեղարկման մասին։
Հունիսի 7-ին նախատեսված Բաքվի գրանդ պրին ևս չեղարկվել է։ Որոշում ընդունվել է ՖԻԱ-ի (Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիա) և ադրբեջանական կառավարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Ադրբեջանում ավտոմրցաշարն անց է կացվում 2017 թվականից։
Հիշեցնենք, որ այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 72 մարդ, 1-ն էլ մահացել է։