Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Շվեդիայում հայտնել են 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճի մասին. այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ վերջին 24 ժամում վարակակիրների թիվն ավելացել է 1474-ով։ Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 48 300-ի, իսկ մահացությունը բնակչության շնչի հաշվով մի քանի անգամ բարձր է՝ ի համեմատ հարևան հյուսիսային երկրների։
Հստակեցվում է՝ նոր դեպքերի աճը տարածաշրջանում հետազոտությունների թվի ավելացման արդյունք է։ Թեստավորումների թիվն ավելացել է ընդդիմության քննադատությունների ֆոնին։ Կառավարությունն անցած շաբաթ խոստացել էր ևս 5․9 մլրդ կրոն (639 մլն դոլար) հատկացնել թեստավորումներին և ողջ երկրում կոնտակտավորներին հետևելու գործողության ընդլայնմանը։
Անցյալ 1 օրվա ընթացքում մահացել է 19 մարդ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 4814 է։ Շվեդիայում մահացության պիկը եղել է ապրիլի կեսերին, երբ 1 օրում 100 մարդ է մահացել, հունիսի սկզբից օրական միջին ցուցանիշը հասել է 37-ի։