|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ի դաշնային կառավարության պարտքը վարկատուներին առաջին անգամ երկրի պատմության մեջ գերազանցել է 26 տրիլիոն դոլարը, ինչը պայմանավորված է COVID-19 համաճարակի հետևանքները հաղթահարելու շարունակական ջանքերով. այս մասին հայտնում է CBS- ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆիննախի տվյալները:
«Կառավարության պարտքը գերազանցել է 26 տրիլիոն դոլարը: Մայիսի 5-ից այն ավելացել է 1 տրլն դոլարով: Ապրիլի 7-ին այն 24 տրիլիոն դոլար էր։ Այն պահից, երբ Դոնալդ Թրամփը ղեկավարեց Սպիտակ տունը, պետական պարտքը աճել է 6 տրիլիոն դոլարով», - ընդգծել է հեռուստաընկերությունը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ֆինանսների նախարարությունը նշում է, որ պետական պարտքի աճը պայմանավորված է COVID-19 համաճարակային հակազդեցության ծրագրի և համաճարակի հետ կապված հարկերի հետաձգման համար միջոցների բաշխմամբ», - հավելել է CBS- ը:
Ավելի վաղ The Washington Post- ը նշել էր, որ համաճարակի պատճառով ամերիկյան կորպորացիաների պետական պարտքն 2020 թ.-ին կբարձրանա: Պարբերականի կողմից արված կանխատեսումների համաձայն, այս տարի դաշնային բյուջեի ծախսերը 4 տրիլիոն դոլարով կգերազանցեն եկամուտները: