|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա ռեկորդային բարձր են 2021 թվականի սկզբից: Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը:
«2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը «Գազպրոմը» Թուրքիային մատակարարել է 20,3 մլրդ խմ գազ: Սա պատմականորեն ռեկորդային ծավալ է այս ժամանակահատվածի համար և 153%-ով (12,3 մլրդ խմ) ավելի, քան 2020 թվականին (8 մլրդ խմ)», - հաղորդում է ընկերության թելեգրամյան ալիքը:
Գազի ոլորտում երկու երկրների համագործակցությունն այսօր քննարկվել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլերի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ կողմերը «բարձր են գնահատել «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների աշխատանքը, որոնք «հուսալիորեն Սև ծովով ռուսական գազը տեղափոխում են սպառողներին»: