կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 13:45
Աշխարհ

Ռուսաստանի պետական պարտքը հասել է 19,7 տրիլիոն ռուբլու

Ռուսաստանի պետական պարտքը հասել է 19,7 տրիլիոն ռուբլու

Ռուսաստանի պետական պարտքը 2021 թվականի առաջին եռամսյակի համար ավելացել է 741,3 մլրդ ռուբլիով և կազմել 19,7 տրիլիոն ռուբլի, կամ՝ ՀՆԱ-ի 17%-ը. ասվում է ՌԴ Հաշվիչ պալատի վերլուծականում:

«Նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնության պետական պարտքն աճել է 741,290,4 մլն ռուբլիով կամ 3,9% -ով, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1,961,692.6 մլն ռուբլի (կանխատեսվող ՀՆԱ-ի 17%)»,- ՌԻԱ «Նովոստի»-ն  մեջբերում է փաստաթղթի տեքստից:

Ներքին պարտքն աճել է 683 միլիարդով կամ 4.6%-ով` կազմելով 15.434 տրիլիոն ռուբլի: Արտաքին պարտքը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 56,1 մլրդ դոլար՝ հունվարի 1-ի համեմատ նվազելով 598,3 մլն դոլարով կամ 1,1%-ով: Միևնույն ժամանակ, ռուբլու համարժեքով, արտաքին պարտքը տարեսկզբից աճել է 58,3 միլիարդով կամ 1,4 տոկոսով՝ կազմելով 4,247 տրիլիոն ռուբլի:

Հաշվիչ պալատը նշում է, որ 2021 թվականի հունվար-մարտին պետական պարտքի սպասարկման համար դաշնային բյուջեի ծախսերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 39 տոկոսով և կազմել 238,5 միլիարդ ռուբլի:

Հիշեցնենք, որ մայիս ամսվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ մարտին ԱՄՆ պետական արժեթղթերում ռուսական ներդրումները կրճատվել են մինչև 3.9 միլիարդ դոլար: