կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 10:37
Աշխարհ

Հայտնի է, թե ինչ է քննարկվել Պուտին-Էրդողան հեռախոսազանգի ընթացքում

Հայտնի է, թե ինչ է քննարկվել Պուտին-Էրդողան հեռախոսազանգի ընթացքում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 10-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը և մտքեր են փոխանակել Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ. այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի դեմ հակազդելուն ուղղված քայլերին: Կարևորվել է սահմանափակող միջոցառումների փուլային վերացումը, երկկողմ առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի ամբողջ ծավալի վերականգնումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լիբիայում տիրող իրավիճակի քննարկման ընթացքում խորը անհանգստություն է արտահայտվել երկրում շարունակվող լայնածավալ բախումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի և ավերածությունների:

Ռուսաստանի ղեկավարը շեշտել է շուտափույթ հրադադարի կարևորությունը և միջլիբիական երկխոսության վերսկսումը՝ հիմնվելով 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինի միջազգային կոնֆերանսի որոշումների վրա, որոնք ուղղված են հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը:

Արծարծվել է նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Մասնավորապես ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները Իդլիբի ապաէսկալացիոն գոտու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնագրերի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների իրագործման անհրաժեշտությունը, այդ թվում՝ 2018-ի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում ընդունված Սոչիի հուշագրի լրացուցիչ արձանագրությունը:

Բացի այդ, Պուտինը և Էրդողանը շնորհավորանքներով են փոխանակվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ (1920 թ. Հունիսի 3):