կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 00:04
Աշխարհ

Բահամյան կղզիները հուլիսի 1-ից բաց կլինեն զբոսաշրջիկների համար

Բահամյան կղզիները հուլիսի 1-ից բաց կլինեն զբոսաշրջիկների համար

Բահամյան կղզիները հուլիսի 1-ից բաց կլինեն զբոսաշրջիկների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Travel and Leisure-ը:

Մասնավոր ինքնաթիռներով եւ զբոսանավերով ժամանած ճանապարհորդներին կղզիները կընդունեն արդեն հունիսի 15-ից:

Երկրի Զբոսաշրջության եւ ավիացիայի նախարարությունից հայտնել են, որ հյուրերը ստիպված կլինեն չափել իրենց ջերմությունն օդանավակայաններում եւ նավահանգիստներում, դիմակներ կրել տաքսիներում եւ մարդաշատ վայրերում, ինչպես նաեւ սոցիալական հեռավորություն պահպանել, այդ թվում՝ լողափներում, որտեղ մարդիկ պետք է միմյանցից երկու մետր հեռավորության պահպանեն:

Հյուրանոցային համարները եւ հանրային տարածքները կախտահանվեն հատուկ նյութերով: Հյուրանոցների տարածքում ձեռքերն ախտահանող միջոցներ կտեղադրվեն եւ հակաբակտերիալ անձեռոցիկներ կբաժանվեն: Վերելակում միաժամանակ գտնվող հյուրերի թիվը սահմանափակ կլինի, իսկ սենյակներից կհանվեն ավելորդ բրոշյուրներն ու լրացուցիչ անկողնային պարագաներ: