|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում Արցախի տեղեկատվական շտաբից։
Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և հանրային սննդի օբյեկտներում՝ որոշ բացառություններով, թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Պարետի ստորագրած մեկ այլ որոշում վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին:
Մասնավորապես, մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր: Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին(Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին: