Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փորձը՝ մենք նպատակահարմար ենք գտնում Արցախի Հանրապետությունում դիմակ կրելը դարձնել պարտադիր՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանարպետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Մենք չենք ասում, որ այն հենց այսօր կամ վաղը դառնալու է պարտադիր, բայց այն պետք է փուլային լինի: ԱՀԿ-ի խորհուրդն էլ այդպիսին է, որ դիմակը պետք է դարձնենք պարտադիր, ինչը նվազեցնելու է տարածման ռիսկը»,-ասաց նա:
Արցախի Հանրապետության նախագահը հանդես եկավ կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքների մասին հայտարարություններով: Նա ասաց, որ ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու:
Նրա խոսքով Արցախում կորոնավիրուսի դեպքերն այս պահին լինում են հատուկենտ ու վերահսկելի:
Հարությունյանը խոսեց Հայաստանում վարակակիրների թվի աճի մասին՝ հույս հայտնելով, որ սա արդեն գագաթնակետն է ու այսուհետ թվերի նվազում կլինի:
Այսւոհանդերձ, նա համոզված է, որ պետք է խիստ կարգով պահպանել կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ վարակման ավելի արագ տեմպերից:
Նախագահը կարևորեց հանրային գիտակցությունը՝ նշելով, որ քաղաքացիները պետք է պայքարեն:
«Մենք հստակ կանոններ ենք ֆիքսելու ու պատասխանատվության ենք ենթարկելու նրանց, ովքեր խախտելու են կանոնները: Ինչպես տեսնում ենք ՀՀ փորձից, վարակի ամենամեծ տարածման աղբյուրը թաղումներն են: Պետք է շատ խստացնել, եթե դա չանենք, ունենալու ենք շատ թաղումներ: Իսկ քիչ թաղումներ ունենալու համար պետք է գոնե նման դեպքերում պահպանենք կանոնները»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․