Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ArmLur.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները պահանջելու են ամբողջ կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս հարցը ԲՀԿ-ականները քննարկել են այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Պատգամավոր Շաքե Իսայանը ևս հաստատել էր նիստ ունենալու մասին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Կայքի տեղեկություններով, հանդիպումն ավարտվել է, որի ժամանակ էլ քննարկել են նաև այդ հարցը: Պատգամավոր Շաքե Իսայանից կրկին անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվել է կառավարության հրաժարականի հարցը, և իրենք բարձրաձայնելու են այդ մասին, թե` ոչ: Իսայանը ի պատասխան հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանն արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ասելով, թե կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի՝ մի քանի օր առաջ ելույթում հնչեցրած խոսքերը՝ կապված կառավարության աշխատանքի հետ, երբ ԲՀԿ նախագահը շեշտել էր, թե գործադիր իշխանությունը ձախողվել է: