Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել:
Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց եւ պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի հետ կապված:
«Մինչեւ այս պահը իմ լսած պատճառաբանությունները դեռեւս չեն բավարարում ինձ, եւ դրա պատճառով մենք շուտով պատրաստվում ենք քննարկում շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փորձենք պատճառները տեսնենք: Մենք չենք խոսել նախարարի հետ, եւ խմբակցության հետ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի երկու ակտիվ անդամներ Հայաստանում չեն եղել, եւ մենք դրա մասին չենք իմացել: Մենք գտնվում էինք շատ կարեւոր գործուղման մեջ, հետեւաբար ես չեմ լսել, թե ինչ հարցեր են հնչել հանդիպման ժամանակ, եւ ինչպես է այդ հարցերին պատասխանել նախարարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։