Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջացած քաղաքացիների թիվը գնալով աճում է, ի տարբերություն տաս օր առաջվա դեպքերի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։
Նա նշեց, որ այսօր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդացության 350 նոր դեպք, եւ 352 առողջացած:
Առողջացածների թվի աճը, նախարարի համոզմամբ, պայմանավորված է նրանով, որ մայիս ամսվա կեսերին որոշում կայացվեց անախտանիշ կամ թեթեւ ախտանիշներ ունեցող քաղաքացիներին տեղափոխել տնային խնամքի, հսկողության եւ այլևս հյուրանոցներում չպահել։
«Այդպես մոտ հազար հոգի դուրս է գրվել, նրանք համակարգում չեն նշվել որպես առողջացածներ, նրանք գնացին 14 օրյա ինքնամեկուսացման՝ իրենց տներում, պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ, որպեսզի նրանց համարեին բուժված: Այդ օրերին մենք բուժված էինք արձանագրում հիվանդանոցներից դուրս գրված եւ կրկնակի բացասական թեստավորում անցած քաղաքացիներին: Այդ 14 օրը մոտենալուն զուգընթաց, առողջության առաջնային պահպանման օղակները ֆիքսում են այդ 14 օրյա ավարտն ու քաղաքացիների բուժման, առողջացման հանգամանքը: Նույնը արվում է նոր դեպքերում, որոնք հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում ի սկզբանե, այլ բուժվում են տանը: Հետևաբար, սա ռազմավարության փոփոխության արդյունքն էր, ոչ թե ճեղքում՝ այս հակահամաճարակային կամ բուժական գործընթացի»,-զգոնությունը չթուլացնելու կոչ արեց Արսեն Թորոսյանը:
Նա հորդորեց շարունակել պաշտպանիչ բոլոր միջոցառումները՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, ձեռքերը պարբերաբար լվանալ եւ ախտահանիչ միջոցներ կիրառել։
«Մենք էլ՝ բուժական միջոցառումները շարունակենք: Մենք չպետք է թուլանանք այսօրվա ցուցանիշով, պետք է հետեւել մի քանի օրերի արդյունքներին: Թեկուզ շատ տրիվիալ ու հոգնեցուցիչ հնչող այդ կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն նորմալ ու չլարված ապրել մինչեւ վիրուսը նահանջի կամ պատվաստանյութ հայտնաբերվի, կամ դեղորայքային բուժում»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը մեծ է. «Մենք նոր ծավալների շնորհիվ դեռ կարողանում ենք քաղաքացիներին հոգ տանել, բայց դա չի նշանակում, որ նորից պետք է թուլանանք ու վարքագծային նախորդ վիճակին վերադառնանք»:
Նա կանխատեսեց, որ վաղը բուժվածների մեծ թիվ է լինելու, բայց ասաց, որ նրանք տանն են, հարաբերական թեթև կամ անախտանիշ քաղաքացիներ։
«Նրանց մեջ կան ծանր, երկարատեւ բուժումից հետո հիվանդանոցներից դուրս գրվածները, բայց մեծ տոկոս չեն: Այլ տարբերակ չունեինք այս թիվը ֆիքսելու, որովհետեւ տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում, նրանք համարվում են բուժված 14-օրյա իրենց հսկողությունը լրանալուն պես, եթե հոսպիտալացման կարիք չի լինում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․