|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սիրիայի Իդլիբ շրջանի ապաէսկալացիոն գոտում «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի բանակի դիրքերի վրա՝ Տանջարա բնակավայրում. այս մասին հայտարարել է Սիրիայի պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար ծովակալ Ալեքսանդր Շերբիցկին. հայտնում է «Ռեգնում»-ը։
Զինյալները, ծանր զենքի և խոշոր տրամաչափի գնդացիրներով պիկապների օգնությամբ, 600 մետր խորությամբ ներխուժել են սիրիական զորքերի դիրքեր:
«Հարձակումը հետ է մղվել ավիացիայի և հրետանու պատասխան կրակից հետո: Կառավարական ուժերը վերականգնել են դիրքերը պաշտպանության առաջնագծում», - նշել է ծովակալը:
Ոչնչացվել է ծանր զենքով երեք պիկապ, ավելի քան 30 զինյալ սպանվել:
Բացի այդ, ըստ Շերբիցկիի, անցած օրվա ընթացքում «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները, կրակել են Հալեպի նահանգի գյուղերից մեկի վրա: Թուրքիայի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումների դիրքերից հրետակոծություններ չեն արձանագրվել: