Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հունվարի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտարարեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում կազմակերպելու մասին, սակայն քանի օր է անցել, բայց նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։ Արցախի խորհրդարանից տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ-ից իրենց չեն դիմել նման քննարկում անցկացնելու հարցով։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, նիստ անցկացնել Արցախի ԱԺ-ի հետ՝ Լաչինի միջանցքի թեմայով, Սիմոնյանն ասել էր, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ է նախատեսված եղել դեռեւս սեպտեմբերին, հիմա միջանցքի փակման պատճառով դա իրագործել չի ստացվի․ «Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաեւ Արցախի մեր գործընկերները, ապա ինչո՞ւ՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: