|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՍԱՏՄ տեղեկատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել:
«Այստեղ կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»,-նշել է նա:
Տեսանյութում երևում է, որ ռեստորանային համալիրի սեփականատերը արգելում է նկարահանումներ իրականացնել իր տարածքում: