կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 18:04
Տնտեսական

168 ժամով կասեցրել է «Արմ Հուկա» եւ «Հուկա Փլեյս» կազմակերպությունների գործունեությունը. ՍԱՏՄ

168 ժամով կասեցրել է «Արմ Հուկա» եւ «Հուկա Փլեյս» կազմակերպությունների գործունեությունը. ՍԱՏՄ

Երեւանում 72 ժամով ՍԱՏՄ-ն դադարեցրել է եւս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանքը, որտեղ խախտումները կրկնվել են. սեղանների եւ դրանց շուրջ նստած անձանց միջեւ չի պահպանվել սահմանված 1,5-2 մետր հեռավորություն, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, բոլոր անհրաժեշտ վայրերում չէ, որ եղել են փակ աղբամաններ դիմակների եւ ձեռնոցների համար եւ մատուցվել է նարգիլե, որի օգտագործումն արգելված է:

Անփութության պատճառով կրկնվող խախտումների պատճառով կրկնակի՝ արդեն 48 ժամով, կասեցվել է նաեւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» ՍՊԸ-ի հանրային սննդի հատվածի գործունեությունը. այստեղ թերացել են հաստատություն մուտք գործելիս հաճախորդների ջերմաչափման հարցում, ինչպես նաեւ թույլ են տվել մարդկային կուտակումներ՝ անձանց միջեւ չպահպանելով պահանջվող հեռավորությունը:

Հանրապետությունում այսօր 24 ժամով կասեցվել է նաեւ մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները նաեւ շարունակել են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաեւ՝ մայրաքաղաքում:

Երեւանում թիրախային վերահսկողության շրջանակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններն էին: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները պարետատան համար պատժամիջոցներ սահմանելու հիմք կդառնան:

Արտակարգ դրությամբ պայմանավորված ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում ամեն օր տնտեսավարողներին տրվում են անհրաժեշտ խորհրդատվություն եւ ցուցումներ՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ արդյունավետ պայքարելու համար: