|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր օպերատորների մոտ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ամենօրյա մշտադիտարկումներ են անցկացվում արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում, և, իհարկե, իրացման ցանցում:
Այսօր՝ 09.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Ախտահանման գրանցամատյանի բացակայություն, սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության չապահովում, ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայություն բոլոր պահանջվող վայրերում, դիմակների ոչ պատշաճ կրում.սրանք հայտնաբերված այն խախտումներն են, որոնց մասին կազմվել են արձանագրություններ և ներկայացվել պարետատուն:
Այսօր նաև 24 ժամով կասեցվել է սննդի շղթայում գործող յոթ տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը: Կրկնակի խախտումներ թույլ տալու դեպքում կասեցման ժամկետները կերկարաձգվեն: