|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանային լարվածության մասին, հայտարարեց, որ մենք պետք է գիտակցենք` պատերազմի մեջ ենք և ապրենք պատերազմի մեջ գտնվող երկրի բնակիչների հոգեբանությամբ:
«Պետք է երկու շատ կարևոր գործողություններ իրականացնենք: Առաջինն այն է, որ մեր բանակն առաջին գծում համապատասխան դաստիարակչական գործողություններ պետք է անի` պատժի, պատժի, մեկ անգամ ևս պատժի, եթե պետք է նույնիսկ նախահարձակ գործողություններ անի, եթե կան համապատասխան տեղեկություններ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով`հակառակորդին մեկին հարյուրով պետք է պատասխանենք: «Տղաներն անում են ամեն ինչ, բայց կարևոր է նաև երկրորդ խնդիրը: Մենք պետք է դիվանագիտական հարթության վրա աշխատենք: Հայկական դիվանագիտությունն այս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է համապատասխան օղակների հետ աշխատի այնպես, որ մեղավորի անունը հնչի ճիշտ ձևով, ոչ թե երեկվա` Մինսկի խմբի համանախագահների հայտարարության նման, թե մենք հասկանում ենք, որ վատ է, որ լարված է, բայց, դե, չենք կարողանում հասկանալ` ով է արել»,- նշեց Պողոսյանը:
Նա ասաց նաև, որ Հայաստանի և Արցախի բոլոր պատկան մարմիններն ասել են, որ նույնիսկ միակողմանի պատրաստ են անել ամեն ինչ, որ կարողանան հետաքննությունները վարել, և դրանից հետո անուններ տրվեն: