|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանում հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 66674 (մեկ օրում արվել է 1513 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 8385 անձ (ավելացել է 333-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 3720 անձ, վերջին մեկ օրում 207-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 190 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է: