կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 11:03
Առանց Կատեգորիա

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 663, մահվան 5 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 663, մահվան 5 նոր դեպք

Հայաստանում հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 663 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 16,667 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 82324 (մեկ օրում արվել է 2194 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10093 անձ (ավելացել է 525-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 6214 անձ` վերջին մեկ օրում 133 անձ:

Ընդհանուր առմամբ, 269 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։