|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մինեապոլիսում հրաժեշտի արարողություն է անցկացվել ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար. այս մասին հայտնում է Deutsche Welle-ն, նշելով՝ արարողությանը ներկա են եղել Ֆլոյդի ընտանիքի անդամները և մի շարք հայտնի մարդիկ:
Մանրամասնվում է՝ հրաժեշտի արարողության մասնակցելու են եկել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը, Մինեսոտայի սենատորը և Դեմոկրատական կուսակցության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Էմի Կլոբուշարը:
Ներկաները հարգել են Ֆլոյդի հիշատակը 8 րոպե 46 վայրկյան տևած լռությամբ, քանի որ հենց այդքան ժամանակ է ոստիկանն իր ծնկով սեղմել տղամարդու պարանոցը:
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ մարդիկ կկարողանան հրաժեշտ տալ Ֆլոյդին նաև Հյուսիսային Կարոլինայում՝ Ֆլոյդի համար հայրենի քաղաքում, ինչպես նաև Տեխասում, որտեղ նա կհուղարկավորվի:
Տեսանյութը՝ ստորև.