|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արամ Խաչատրյանի համերգասրահից այսօր վերջին հրաժեշտն են տվել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին:
Հիշեցնենք՝ նա մահացել էր հուլիսի 6-ին` ԱՄՆ-ում:
Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ, ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակների հեղինակ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր 92-ամյա արվեստագետի վերջին հրաժեշտին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:
Ջիվան Գասպարյանը պարգևատրվել է նաև «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգևներով, արժանացել է նաև Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Ջիվան Գասպարյանին հուղարկավորել են Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: