|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրացական մի քանի լրատվամիջոցներում երեկ՝ հունիսի 3-ին, լուրեր էին շրջանառվում, թե վարչապետ Գիորգի Գախարիան առաջիկայում պաշտոնը լքելու է։
Ըստ Վրաստանի «Առաջին ալիքի» հավաստի տեղեկությունների՝ Գախարիայի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, թե Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են, և որ վարչապետի հեռանալուն քիչ ժամանակ է մնացել: