|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը:
Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ:
Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների ընթացքի վերաբերյալ: Այս պահին արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը: