| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ մարդու իրավունքների եվրոպական մի խմբի կողմից տեղեկություն էր տարածվել աշխարհով մեկ, թե Իրանում քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սակինե Աշթիանիին ազատ են արձակել: Այս եզրակացությանը եկել էին այն բանից հետո, երբ Իրանի ազգային հեռուստատեսության կողմից նկարներ էին տարածվել, որտեղ Սակինեն և նրա որդին, ով նույնպես բանտարկված էր, պատկերված էին իրենց տանը:
Իրանի ազգային հեռուստատեսությունն այսօր հերքել է այս լուրերը և ասել, որ Սակիննեն տանն է եղել դոկումնետալ ֆիլմի նկարահանումների համար, որտեղ նա խոստովանում է իր մեղքը` իրեն առաջադրված մեղադրանքներում:
Հեռուստատեսությունը նաև տեղեկացրել է, որ նկարահանված ֆիլմը այսօր երեկոյան է հեռարաձակվելու, և որ այս ծրագրի նպատակը «սպանության վայրում հանցագործության տեսողական վերարտարդրումը ներկայացնելն է»:
Սակինեն ի սկզբանե 2006 թ.-ին դատապարտվել էր դավաճանության համար և 99 մտրակի հարված էր ստացել: Երբ նա մեղադրվում էր իր ամուսնու սպանության հարցում իր սիրեկանին հանցակցելու մեջ, սկզբնական պատժամիջոցը վերանայվեց և նրան երկու մահապատժի դատապարտեցին. մեկը՝ մահապատիժ քարկոծման միջոցով՝ դավաճանության համար, իսկ երկրորդը՝ մահապատիժ կախաղանի միջոցով՝ սպանության համար, բայց այս վերջին պատիժը հետագայում վերափոխվեց տասը տարվա ազատազրկման: