|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է եւ չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեեւ ստիպված է լինելու:
Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին նոր օրենքով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչեւ այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար: Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ նրան մեղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնելու համար:
Մկրտչյանն էլ պատգամավոր Մարինա Մարգարյանի հարց-մեղադրանքներին ի պատասխան՝ հասկացրեց, որ տեղյակ է փորացավից՝ ասելով. «Մեր նպատակն է, որ մարդը մի տեղ մի պաշտոն, երեք տեղ էլ այլ պաշտոններ չզբաղեցնի, որ մարդը կարողանա կատարել իր հիմնական պարտականությունները՝ գիտական եւ վարչական»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: