Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն առանձնապես ցավագին չի տանում իր` նախարարի պաշտոնը լքելու մասին լուրերը: Այսօր այդ մասին նա հայտնեց լրագրողներին` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում լուրերին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես չի ուզում դաշնակցականների հետ աշխատել:
Նախարարը նշեց նաև, որ ցանկացած համակարգի համար երկու բան վտանգավոր է` շատ արագ կադրային փոփոխությունները և նույն պաշտոնին շատ երկար մնալը: «Օպտիմալը, ընդհանրապես` ընդունված պրակտիկայով, 3-4 տարին է, որի ընթացքում կարող ես արածիդ արդյունքը տեսնել: Բայց կրթության պարագայում մենք դրական մի բան ունենք, որ, ըստ էության, մեր բոլոր ծրագրերը շարունակական են /ունենք վարկային հիմնավորումներ, փոխանցումներ/, և ով էլ նախարար է նշանակվել, շարունակել է այդ քաղաքականությունը»,- ասաց Մկրտչյանը: