Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` UNICEF-ը, Երեխաների միջազգային օրվան նվիրված հայտարարության մեջ կոչ է արել Վրաստանի կառավարությանը` հիմնական ծառայությունները հասանելի դարձնել բոլոր երեխաներին. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Հայտարարության մեջ նշվում է, որ նոր կորոնավիրուսի համավարակը լուրջ ազդեցություն է ունեցել երեխաների ու պատանիների վրա: Հիմնադրամը հատկապես մտահոգ է այն երեխաների հարցով, որոնք սահմանափակ հասանելիություն ունեն ծառայություններին ու ռեսուրսներին:
«Կորոնավիրւոսի արագ տարածման առջև անպաշտպան են երեխաները, որոնք ապրում են ընտանիքներում, որոնք անհրաժեշտ պայմաններ, լվացարաններ, սանհանգույցներ և այլ միջոցներ չունեն: Հիմնադրամի բազմացուցչային կլաստերային հետազոտության համաձայն` Վրաստանում 29800 երեխա չունի տանը ձեռքերը ջրով ու օճառով լվանալու հնարավորություն: Հետևաբար` կորոնավիրուսով վարակվելու ռիսկն այդ երեխաների մոտ մեծ է»,- ասվում է հայտարարության մեջ:
UNICEF-ը հայտարարում է, որ համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացքում բոլոր երեխաները պետք է շարունակեն ուսումը և կարողանան անվտանգ պայմաններում դպրոց վերադառնալ: Էլեկտրոնային գործիքների, համացանցի և ծնողների աջակցության բացակայության պատճառով տանը պատշաճ ուսուցումը կազմակերպելու անհնարինությունը երեխաների ու պատանիների համար չկրթվելու ռիսկեր է պարունակում: «Վրաստանում 50400 երեխա` 3-17 տարեկան, տանը համացանց ու համակարգիչ չունի»,- նշում է UNICEF-ը: