Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մոսկվան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին կրկնակի հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը ծրագրում էր Մոսկվա ժամանել մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ կայանալիք զորահանդեսին մասնակցելու համար, սակայն միջոցառումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 26-ին հայտարարել է, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին: