|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի լինի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Տեղեկություն ունենք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի (Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին – խմբ.)»,- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին Ադրբեջանի նախագահի բացակայության պատճառը Բաքվում բացատրել են Իլհամ Ալիևի՝ Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությամբ:
Դեռևս մարտին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ալիեւը համաձայնությամբ է պատասխանել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրը Մոսկվա գալու և տոնակատարություններին մասնակցելու հրավերին։ Ի դեպ, վերջին անգամ Ադրբեջանի ղեկավարը Մոսկվայում ներկա է եղել Հաղթանակի զորահանդեսին 2015 թվականին: